Սա ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու վերջին հնարավորությունն է. Թրամփը Իրանի մասին

https://arm.sputniknews.ru/20260803/sa-amn-i-het-pastatught-stvoragrelu-verjin-hnaravvorutjunn-e-trampy-irani-masin-105390062.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ Հորմուզի նեղուցը շատ շուտով ամբողջությամբ կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու վերջին հնարավորությունն ունի:

«Սա վերջին հնարավորությունն է։ Սա լավ փաստաթուղթ ստորագրելու նրանց վերջին հնարավորությունն է», – ասել Է Թրամփը լրագրողներին։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իրանի հետ բանակցությունների մանրամասները հայտնի կդառնան այսօր կամ վաղը:

«Դուք դա կիմանաք այսօր կամ վաղը: Ես նկատի ունեմ, որ դրանք այսպես թե այնպես բավականին արագ կանցնեն», – ասել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե այժմ ինչ փուլում են գտնվում Թեհրանի հետ բանակցությունները։

Նա նաև հայտարարել է, որ բանակցային գործընթացը չափազանց բարդ չէ։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Հորմուզի նեղուցը մինչև երեքշաբթի լիովին բաց կլինի նավագնացության համար:

«Մենք խոսում ենք այն մասին, որ նեղուցն ամբողջությամբ բաց լինի բառացիորեն վաղը», – հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ թույլ չի տա Իրանին Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձել:

«Եթե ինչ-որ մեկը վճար է գանձելու, դա մենք ենք։ Հենց մենք ենք լիովին վերահսկում իրավիճակը», – ասել է Թրամփը։

Leave a comment