Հորմուզի նեղուցը մինչև երեքշաբթի ամբողջությամբ բաց կլինի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մինչև երեքշաբթի ամբողջությամբ բաց կլինի նավագնացության համար։
«Մենք խոսում ենք այն մասին, որ նեղուցը բառացիորեն վաղը լիովին բաց կլինի։ Սա առաջին փուլն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ Թեհրանի հետ քննարկումների մանրամասները կհրապարակվեն այսօր կամ վաղը։
Թրամփը նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքի միջնորդները ԱՄՆ-ին կոչ են արել չիրականացնել հարվածներ Իրանի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Իրանին վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Թրամփը նեղուցի բացումը ներկայացրել է որպես Իրանի հետ կապված իրավիճակի կարգավորման «առաջին փուլ»։