Ինչու է Ադրբեջանը նոր կործանիչներ գնում. Հարությունովը` Բաքվի ռազմավարության մասին

https://arm.sputniknews.ru/20260803/inchu-e-adrbejany-nvor-kvortsanichner-gnum-harutjunvovy-baqvi-razmavarutjan-masin-105381338.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105383028_104:0:1236:849_1920x0_80_0_0_fe7d8b4a7f48a61f42af8d7de99afab4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, կործանիչ, դավիթ հարությունով (ռազմական փորձագետ), հայաստան, զենք

ադրբեջան, կործանիչ, դավիթ հարությունով (ռազմական փորձագետ), հայաստան, զենք

Բաժանորդագրվել

Դավիթ Հարությունովը կարծում է, որ պետք է մտածել ասիմետրիկ լուծումների մասին, քանի որ Ադրբեջանի տնտեսական և ռազմական ռեսուրսները զգալիորեն ավելի մեծ են։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հետ խաղաղության գործընթացում Ադրբեջանի մոտեցումը հենվում է ուժային առավելության վրա, և Բաքուն անընդհատ խորացնում է այդ առավելությունը, որպեսզի Երևանը չմտածի դիմադրության մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անվտանգության հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից միլիարդավոր դոլարների հասնող սպառազինության, մասնավորապես 40 ժամանակակից JF-17C Block III կործանիչների գնմանը։

Վերջին շրջանում Ադրբեջանը նոր սպառազինություն` հրթիռներ, անօդաչուներ է ձեռք բերել Թուրքիայից, Ուկրաինայից։ Միջազգային «Forbes» պարբերականը գրել էր, որ սա Ադրբեջանի պատմության մեջ մարտական ինքնաթիռների ամենախոշոր գնումն է։

«Ադրբեջանն անընդհատ խորացնում է ՀՀ-ի նկատմամբ ունեցած ռազմական առավելությունը` չթողնելով, որ բալանսը վերականգնվի։ Ռազմական ներուժի ավելացման հիմնական նպատակը ճնշումն է։ Այդ առավելությունն Ադրբեջանին անընդհատ պետք է, որ Հայաստանը չփորձի ինչ–որ ձևով մտածել դիմադրության մասին», – նշեց Հարությունովը։

Խոսելով այն մասին, որ Բաքուն ռազմական բաղադրիչը դիտարկում է որպես Երևանի վրա ճնշման արդյունավետ լծակ՝ փորձագետը նշեց, որ վերջին շրջանում լարվածությունը որոշ չափով նվազել է, քանի որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի մի շարք պահանջները (այդ թվում՝ ԱՄՆ–ի միջնորդությամբ)։ Սակայն Բաքվի այլ պահանջների տպավորիչ ցանկ կա, որոնք դեռևս կատարված չեն։ Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, այդ պայմանները չեն կարող իրականանալ «իրենք իրենց»։ Դրանց իրագործումը (հատկապես սեղմ ժամկետներում) բավական բարդ խնդիր կլինի ՀՀ իշխանությունների համար, քանի որ կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի։

«Հայաստանը պետք է շարունակի բանակցությունները, փորձի դրանք դարձնել արդյունավետ: Այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում կհայտնվի մեկուսացման մեջ և կկանգնի նույն ռազմական ճնշման խնդրի առջև։ Պետք է հասկանալ, որ խաղաղությունը, պայմանագիրը Ադրբեջանի համար միջոց է` ֆիքսելու իր գերակայությունը թե՛ Հայաստանի և թե՛ տարածաշրջանի հանդեպ», – ասաց Հարությունովը։

Փորձագետի խոսքով` Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունը պետք է իրատեսորեն վերաբերվեն Ադրբեջանին` հասկանալով նաև, որ այդ երկիրը հնարավոր է` ինչ–որ ուժային տարբերակներ կիրառի Հայաստանի հանդեպ։

«Հասկանալով Ադրբեջանի տրամաբանությունը՝ պետք է հաշվի առնել նաև ուժային սցենարները, որոնց հավանականությունը բավականին բարձր է։ Այդ պոտենցիալ սցենարները պետք է հաշվի առնվեն ռազմավարական պլանավորման ժամանակ։ Այլ հարց է, թե դա որքանով է գործնականում իրականացվում»,– ասաց Հարությունովը։

Միևնույն ժամանակ, փորձագետի դիտարկմամբ, Հայաստանը փորձում է ուժերի նոր բալանս ձևավորել՝ խորացնելով հարաբերություններն արտատարածաշրջանային դերակատարների հետ, մասնավորապես՝ Արևմուտքին մոտենալու միջոցով, բայց միևնույն ժամանակ պահպանելով հարաբերությունները Իրանի հետ և դիվանագիտորեն մանևրելով։

Հարությունովի կարծիքով՝ նման մոտեցման խնդիրն անկայունությունն է, քանի որ չկան իրավական իրական մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ գերտերությունները կպաշտպանեն Հայաստանի շահերը, ոչ թե ամենավճռորոշ պահին կսևեռվեն այլ հարցերի վրա։ Չէ՞ որ եթե Երևանը հրաժարվի կատարել Բաքվի պահանջները կամ «հապաղի» դրանց կատարման հարցում, ապա ուժային տարբերակը, մեր զրուցակցի կարծիքով, լիովին կարող է հայտնվել օրակարգում։

«Գլխավոր պրոբլեմն այսօրվա համակարգի անկայունությունն է, որովհետև կառուցված է ոչ թե հավասարակշռության, այլ այդ հավասարակշռության խախտման վրա, այսինքն՝ Հայաստանի թուլության և Երևանի կողմից այդ թուլությունն ընդունելու վրա։ Քանի որ Հայաստանը զգալիորեն հետ է մնում, ապա խոսքն առաջին հերթին հավասարակշռության վերականգնման, այլ ոչ թե որևէ առավելություն ստանալու անհրաժեշտության մասին է։ Բնականաբար, դա համակարգված ջանքեր է պահանջում»,- ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով` անչափ կարևոր է հաշվի առնել ոչ միայն արտաքին ասպեկտներն ու ռազմավարական վեկտորը, այլև ներքին գործոնները. փոփոխությունները պետք է տեղի ունենան հենց հասարակության մեջ։ Մասնավորապես, Հարությունովի կարծիքով, անհրաժեշտ է պետականության լուրջ վերակառուցում՝ հաշվի առնելով այն բացերը, որոնք ի հայտ եկան 2020-2023 թվականներին։ Նրա գնահատմամբ՝ այդ ժամանակահատվածի իրադարձությունները սերտորեն կապված էին Հայաստանի ներքին գործընթացների և առկա սոցիալական խնդիրների հետ։

«Այստեղ խնդիր է առաջանում. թեև իշխանությունները խոսում են (գոնե ֆորմալ) «նոր էջ» սկսելու, «ժողովրդավարության», «հանրապետության» և այլնի մասին, սակայն ձեռնարկվող միջոցառումներն իրականում կոսմետիկ բնույթ են կրում։ Դրանք չեն լուծում Հայաստանի ներսում եղած համակարգային խնդիրները։ Ցավոք, հետագայում դա կարող է անդրադառնալ անվտանգային դաշտի վրա»,- ասաց փորձագետը։

Հարությունովը հիշեցրեց` 2022 և 2023 թվականների զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատրաստ է համատեղել դիվանագիտական և ռազմական գործիքակազմը՝ կախված իր ռազմավարական նպատակներից։

«Այս պահին հարաբերական կայունությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հիմնականում ընդունում է այն պայմաններն ու խաղի կանոնները, որոնք ձևավորվել են։ Սակայն դա չի նշանակում, որ ապագայում էսկալացիայի ռիսկը բացառված է»,– ընդգծեց նա։

Նոր կործանիչների ձեռքբերումը, ըստ վերլուծաբանի, առաջին հերթին խորացնում է այն առավելությունը, որն Ադրբեջանն արդեն ունի օդային բաղադրիչում։ Եթե խոսքը հասնի այն թվերին, որոնք շրջանառվում են միջազգային աղբյուրներում, ապա Բաքուն տարածաշրջանում կունենա առավել զգալի օդային կարողություններ։ Հարությունովը նշեց` այդ կործանիչներն այնքանով են հետաքրքիր Ադրբեջանի համար, որ դրանք փոխարինում են անօդաչուներին։

Հարությունովի խոսքով` հայկական կողմը պետք է իր պաշտպանական քաղաքականությունը համադրի Ադրբեջանի՝ որպես հիմնական հնարավոր հակառակորդի քայլերի հետ։ Նա նշեց, որ վերջին 15 տարիների ընթացքում այդ գործընթացը հայելային բնույթ է կրել, այսինքն՝ եղել է սիմետրիկ։ Օրինակ՝ Ադրբեջանը կատարում էր որոշակի ռազմական գնումներ, իսկ հայկական կողմը՝ ուշացումով և հաճախ ոչ այնքան արդյունավետ, փորձում էր որևէ կերպ արձագանքել դրան։

«Հայաստանի արձագանքը չպետք է լինի պարզապես հայելային։ Պետք է մտածել ասիմետրիկ լուծումների մասին, քանի որ Ադրբեջանի տնտեսական և ռազմական ռեսուրսները զգալիորեն ավելի մեծ են։ Ադրբեջանի նկատմամբ սիմետրիկ գործելը ծայրահեղ բարդ է, քանի որ կան բաներ, որոնց մենք պարզապես չենք կարող հասնել։ Օրինակ՝ նրանք զգալի առավելություն ունեն ենթակառուցվածքների առումով, քանի որ Խորհրդային Միությունից ժառանգել են մի շարք բազաներ ու այլ ռազմական օբյեկտներ և դրանք պահպանում են գոհացուցիչ վիճակում։ Դեր են խաղում նաև տնտեսական գործոնները։ Այնպես որ նախընտրելի է, որ այս գործընթացը կրի ասիմետրիկ բնույթ, ոչ թե հանգի հայելային պատասխանի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի 2026 թվականի պետական բյուջեում ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը 5 միլիարդ 120 միլիոն դոլար է, իսկ Հայաստանինը` 1 միլիարդ 463 միլիոն դոլար։

Leave a comment