Ջերմաստիճանը կբարձրանա. ի՞նչ եղանակ սպասել՝ օգոստոսի 4-ից 8-ը

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 4-8-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-8-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

Leave a comment