ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Ուկրաինային հնգապատիկ նվազել են

ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Ուկրաինային հնգապատիկ նվազել են

ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Կիևին 2026 թվականի սկզբին գրեթե հինգ անգամ նվազել են՝ համեմատած ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցին։

Ըստ զեկույցի՝ 2022 թվականի մարտից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է շուրջ 43,4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Այդ ժամանակահատվածում ամսական փոխանցվող սպառազինության միջին արժեքը կազմել է մոտ 1,28 միլիարդ դոլար։

Սակայն 2026 թվականի առաջին եռամսյակում կապալառուներին վճարվել է ընդհանուր առմամբ 797 միլիոն դոլար, ինչը կազմում է ամսական մոտ 266 միլիոն դոլար։ Գործակալության գնահատմամբ՝ այս ցուցանիշը գրեթե հինգ անգամ ցածր է նախորդ ժամանակահատվածի համեմատ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոն-ը կհրաժարվի Գերմանիայում տեղակայված, ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող հրամանատարությունում առաջատար դերից, որը համակարգում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Ակնկալվում է, որ Ուկրաինայի անվտանգության աջակցության խմբի  ղեկավարումը կփոխանցվի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի։

Leave a comment