Պենտագոնը եռապատկելու է Patriot, իսկ քառապատկելու՝ THAAD հրթիռների արտադրությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շրջանակային համաձայնագրեր է ստորագրել Northrop Grumman և Lockheed Martin ընկերությունների հետ՝ նպատակ ունենալով կտրուկ մեծացնել Patriot և THAAD հակահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրությունը։

Պենտագոնի հայտարարության համաձայն՝ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն կտան երեք անգամ ավելացնել Patriot Advanced Capability-3 (PAC-3) համակարգի հրթիռների արտադրության ծավալները, իսկ Terminal High Altitude Area Defense (THAAD) համակարգի հրթիռների արտադրությունը՝ քառապատկել։

Գերատեսչությունը նշում է, որ ծրագրի նպատակն է զգալիորեն ամրապնդել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment