Իրանի շուրջ լարվածությունը Թուրքիայում նշել են որպես գնաճի արագացման պատճառներից մեկը

https://arm.sputniknews.ru/20260803/irani-shurj-larvatsutjuny-turqiajum-nshel-en-vorpes-gnatshi-aragacman-pattsharneric-meky-105381392.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/140/36/1403608_173:0:2904:2048_1920x0_80_0_0_0dc50c223247b18af4d371f017d00d8a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գնաճ, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն

գնաճ, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին երկրում սպառողական գները հունիսի համեմատ աճել են 1.78%-ով։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրանի շուրջ լարվածությունը դարձել է հուլիսին Թուրքիայում գնաճի ժամանակավոր արագացման պատճառներից մեկը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին երկրում սպառողական գները հունիսի համեմատ աճել են 1.78%-ով, իսկ տարեկան գնաճը դանդաղել է մինչև 31.75%։ Անկախ տնտեսագետները ավանդաբար Թուրքիայում ապրուստի գների աճը գնահատում են պաշտոնական ցուցանիշներից զգալիորեն բարձր։ Մասնավորապես, ENAG տնտեսագետների խումբն այն հաշվարկել է 50.49% մակարդակում։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսման պատճառով, որը նավթի գների աճ է առաջացրել, ինչպես նաև պետության կողմից կարգավորվող սակագների ճշգրտման հետևանքով հուլիսին նկատվել է ամսական գնաճի ժամանակավոր արագացում՝ նախորդ ամսվա համեմատ»,-գրել է Յըլմազը X соցցանցում։

Նա նշել է, որ մայիսին և հունիսին էներգակիրների ներքին գների նվազումից հետո հուլիսին դրանք կրկին աճել են աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի փոխնախագահի խոսքով, թարմ բանջարեղենի և մրգի գների աճը հանգեցրել է պարենային գնաճի արագացմանը՝ չնայած վերամշակված մթերքների արժեքի աճի դանդաղեցմանը։

Հորմուզի նեղուցն արդեն 3 ամիս է` փակ է, բայց նավթի գները չեն աճում. որո՞նք են պատճառները

Յըլմազը հավելել է, որ ծառայությունների ոլորտում գների աճը պայմանավորված է եղել տրանսպորտային, հեռահաղորդակցության և բժշկական ծառայությունների արժեքի ավելացմամբ, մինչդեռ բնակարանների վարձակալության ոլորտում տարեկան գնաճը շարունակել է նվազել։

Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ իշխանություններն ուշադիր հետևում են գնաճի վրա աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությանը և միջոցներ են ձեռնարկում դրանց ազդեցությունը սահմանափակելու համար՝ միաժամանակ աջակցելով արտադրողներին և ապահովելով բիզնեսի հասանելիությունը ֆինանսավորմանը։

Leave a comment