Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռներ փոխադրող 4 բեռնանավ. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ռազմական գերատեսչությունում նշել են, որ ռուսական բանակը հարձակումների ընթացքում կիրառել է անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն օրվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին, որոնք գործում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով խոցվել են Նիկոլաև նավահանգստում՝ ռազմական բեռների բեռնաթափում իրականացնող երկու բեռնանավ, Սև ծովի ավազանում՝ ռազմական նշանակության բեռներ փոխադրող երկու բեռնանավ»,-ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment