«Amazon»-ի կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրլն դոլարը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ 3 տրլն դոլարի ցուցանիշը հատել էին «Apple»-ը, «Nvidia»-ն, «Microsoft»-ը և «Alphabet»-ը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Amazon» մանրածախ-տեխնոլոգիական ընկերության կապիտալիզացիան այսօր առաջին անգամ հատել է 3 տրիլիոն դոլարի նշագիծը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սակարկությունների տվյալներին։

Մոսկվայի ժամանակով 16:46-ի դրությամբ` «Amazon»-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 5,71 տոկոսով՝ մեկ արժեթղթի համար հասնելով մինչև 287,1 դոլարի, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշն է: Այսպիսով` ընկերության շուկայական արժեքը կազմում է 3,096 տրիլիոն դոլար։

Ավելի վաղ 3 տրլն դոլարի ցուցանիշը հատել էին «Apple»-ը, «Nvidia»-ն, «Microsoft»-ը և «Alphabet»-ը։

«Amazon»-ը աշխարհի ամենամեծ առցանց մանրածախ վաճառողներից մեկն է: Ընկերությունը գործում է ԱՄՆ–ում, Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում և եվրոպական երկրներում: Amazon.com առցանց խանութը գործարկվել է 1995 թվականի հուլիսին։ Ընկերությունն ունի նաև «Amazon Web Services» (AWS) ամպային ստորաբաժանում և «Amazon Leo» նախագիծ արբանյակային կապի ոլորտում:

Leave a comment