Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանում իր հարազատների աշխատանքի և հովանավորչության վերաբերյալ շահարկումներին, հայտարարել է, որ իր կինը խորհրդարանում աշխատել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը պատգամավոր չէր։

«Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն՝ երբ որ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր։ Հիմա դեկրետի մեջ է իմ կինը, և ամենայն հավանականությամբ դեկրետից հետո չի վերադառնա այլևս Ազգային ժողով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով խորհրդարանական նիստերի մթնոլորտին՝ Ռուբինյանը նշել է, որ իր նպատակն է ԱԺ դահլիճում ապահովել սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։

«Այս երկու օրերը վատ չենք գնում, և իմ գոհունակությունն եմ հայտնում այդ առումով։ Ես ընդդիմությանն առաջարկել եմ այս տրամաբանությունը, բայց նաև ասել եմ՝ եթե ընդդիմությունն ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության, և ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչև այս պահը չի եղել»,- ասել է Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment