Idram և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին

Ստարտափից մինչև հաջողված բիզնես տանող ճանապարհը միայն լավ գաղափարով չի սկսվում։ Այն ձևավորվում է փորձի, ճիշտ խորհրդատվության և մարդկանց շնորհիվ, որոնք պատրաստ են կիսվել իրենց անցած ճանապարհով։

Այս տարի Seaside Startup Summit-ում հենց այդ առաքելությամբ ներկա էին Idram և IDBank ընկերությունների ներկայացուցիչները՝ որպես մենթորներ և ժյուրիի անդամներ։

Summit-ի ընթացքում տասնյակ ստարտափերներ ներկայացրին իրենց նախագծերը, ստացան գործնական խորհուրդներ, քննարկեցին զարգացման, վաճառքի և միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունները։

Ավելին՝ ռեպորտաժում։

Leave a comment