«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում նշել է․ «Սիրելի Հայրենակիցներ, ինչպես ասում են՝ երեք բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին և մեկ էլ, թե ինչպես է ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։
Երեկ բանը հասավ այնտեղ, որ ՔՊ-ական պատգամավորն ասում է. «Ով որ ընտրություն է կեղծել՝ շան տղա է։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք։ Դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք…
Դուք մեկ քլիքով գողացել եք 60 հազար քաղաքացու ձայն, դուք մանդատագողեր եք։ Փորձեք առերեսվել այդ իրականության հետ․ Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի։
Խամոյանը նկատել է, որ բացի մանդատներ գողանալուց նաև մարդուն ունեզրկում են։ Եվ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղիո ուենցողի հետ կապված ընդգծել է․ «Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, բայց դուք այդ մարդու ձայները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Այդ մարդը Արարատ անունով ինչ ունի՝ հիմա վերցնում են, ֆիքսե՞լ եք դա։
Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այդ ցուցանակներն է հարցը, Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը, «Արարատցեմենտ» գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը։
Անդրադառնալով Ռուբինյանի ելույթին և հիշողությանը, թե նա իր 18 տարին դիմավորել է առանց հորը, որը մարտի 1-ի գործով 2 ամսով կալանավորևված էր՝ Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց.
«Մի բերեք էլ այս օրինակն այլևս, որովհետև դուք հավակնում եք ԱԺ նախագահի բարձր պաշտոնին և մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք և պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան»։