Հայաստանի նոր գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով կստեղծվի

Բաժանորդագրվել

Ժամանակավոր կառույցը սկզբում կգլխավորի իշխանության ներկայացուցիչ, վեց ամիս անց՝ ընդդիմադիր։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հանձնաժողովը գործելու է 2 տարի ժամկետով, այնուհետև առանձին որոշմամբ դրա գործունեությունը կերկարաձգվի։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն իշխանության և ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներ։ Առաջին վեց ամսում այն կգլխավորի իշխող խմբակցության անդամներից մեկը, իսկ տեղակալը կլինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ռուբինյանի պարզաբանմամբ՝ վեց ամիս անց նրանք տեղերով կփոխվեն, և այդպես շարունակ։

Հանձնաժողովը էթիկայի կանոնները խախտած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ չի ունենա, դրա գործունեության հիմնական իմաստը հանրային ճնշումն է։ Ռուբինյանի խոսքով՝ էթիկայի հանձնաժողովը, մամուլի հետ մեկտեղ, կարող է լուրջ զսպող գործոն դառնալ պատգամավորների համար։

Leave a comment