Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։ ՀԳ։ Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»։