https://arm.sputniknews.ru/20260803/hajk-kvonjvorjani-knvoj-ashkhatavardzi-chapy-qnnarkman-tema-e-dardzel-azhum-105374358.html
Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի չափը քննարկման թեմա է դարձել ԱԺ–ում
Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի չափը քննարկման թեմա է դարձել ԱԺ–ում
Sputnik Արմենիա
Վնասով աշխատող «ՀայՓոստում» Կոնջորյանի կինը տարեկան ավելի քան 43 մլն դրամ է ստանում։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T16:09+0400
2026-08-03T16:09+0400
2026-08-03T16:09+0400
հայաստան
հայկ կոնջորյան
կին
աշխատավարձ
ագնեսա խամոյան
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76941328_0:84:1600:984_1920x0_80_0_0_e543680edaa3bb766e742ad83b0d6296.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը չի հերքում, որ իր կինը՝ Շուշան Ալեքսանյանը, «ՀայՓոստի» տնօրենի պաշտոնում ամսական 3,6 մլն դրամ աշխատավարձ է ստանում, բայց հերքում է, թե ինքը նշանակման հետ կապ է ունեցել։«Իմ կինը «Հայփոստի» տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է «ՀայՓոստում» և եղել է վարչության ղեկավար, հետո եղել է մրցույթ, և իմ կինն ընտրվել է «ՀայՓոստի» տնօրեն մրցութային խորհրդի կողմից․․․Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, խոսքը տնօրենի ու փոխտնօրենների մասին չէ, որոնք ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան այսօր ստանում է «ՀայՓոստի» տնօրենը»,- ասաց Կոնջորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։Խամոյանը հակադարձեց Կոնջորյանին՝ հիշեցնելով, որ «ՀայՓոստը» 2020թ․-ից է պետական կառավարմանը հանձնվել, մինչ այդ մասնավոր էր, ուստի տնօրեններին կարող էին նույնիսկ հարյուրհազարավոր դոլարներ վճարել։«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հավելեց, որ պետական կառավարմանը հանձնելուց հետո «ՀայՓոստը» ՀՀ-ին վճարել է 0 դրամ դիվիդենդ։«Բազմաթիվ կետերով ավելացրել է սակագները, վճարել է 0 դրամ այն բանից հետո, երբ կառավարումը վերցվել է ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի ընկերությունից։ Դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից և սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 տոկոս շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է։ Վերջում ձեր ուժը ստանում է ընդամենը 1 բան՝ 1 հաստիք այնտեղ»,- հայտարարեց Կարապետյանը։Իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն էլ հավելեց՝ «ՀայՓոստը» վնասով աշխատող ՓԲԸ է․ 2025թ․ վնասը կազմել է 523 մլն դրամ, հետևաբար անհասկանալի է, թե ընկերությունն ինքնաբավությունը որտեղից է ապահովում։«Այո՛, ձեր տիկինը պետական աշխատող չէ և ուղղակիորեն բյուջեից չի վճարվում, բայց, լինելով ՓԲԸ-ի տնօրեն, որի բաժնետերը ՀՀ-ն է, գումարը գնում է բյուջեից»,- ասաց Խաչատրյանը։Նրա խոսքով՝ վնասով աշխատող ընկերության դեպքում անհասկանալի է, թե պակասորդն ինչպես է լրացվում, եթե բյուջեից չի վճարվում, թեպետ Կոնջորյանը պնդում է, որ «ՀայՓոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող ընկերություն է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76941328_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bb52b0f810dad06e89e6e4acdd0b1f0b.jpg.webp
հայաստան, հայկ կոնջորյան, կին, աշխատավարձ, ագնեսա խամոյան, նարեկ կարապետյան
հայաստան, հայկ կոնջորյան, կին, աշխատավարձ, ագնեսա խամոյան, նարեկ կարապետյան
Վնասով աշխատող «ՀայՓոստում» Կոնջորյանի կինը տարեկան ավելի քան 43 մլն դրամ է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը չի հերքում, որ իր կինը՝ Շուշան Ալեքսանյանը, «ՀայՓոստի» տնօրենի պաշտոնում ամսական 3,6 մլն դրամ աշխատավարձ է ստանում, բայց հերքում է, թե ինքը նշանակման հետ կապ է ունեցել։
«Իմ կինը «Հայփոստի» տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է «ՀայՓոստում» և եղել է վարչության ղեկավար, հետո եղել է մրցույթ, և իմ կինն ընտրվել է «ՀայՓոստի» տնօրեն մրցութային խորհրդի կողմից․․․Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, խոսքը տնօրենի ու փոխտնօրենների մասին չէ, որոնք ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան այսօր ստանում է «ՀայՓոստի» տնօրենը»,- ասաց Կոնջորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
Խամոյանը հակադարձեց Կոնջորյանին՝ հիշեցնելով, որ «ՀայՓոստը» 2020թ․-ից է պետական կառավարմանը հանձնվել, մինչ այդ մասնավոր էր, ուստի տնօրեններին կարող էին նույնիսկ հարյուրհազարավոր դոլարներ վճարել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հավելեց, որ պետական կառավարմանը հանձնելուց հետո «ՀայՓոստը» ՀՀ-ին վճարել է 0 դրամ դիվիդենդ։
«Բազմաթիվ կետերով ավելացրել է սակագները, վճարել է 0 դրամ այն բանից հետո, երբ կառավարումը վերցվել է ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի ընկերությունից։ Դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից և սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 տոկոս շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է։ Վերջում ձեր ուժը ստանում է ընդամենը 1 բան՝ 1 հաստիք այնտեղ»,- հայտարարեց Կարապետյանը։
Իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն էլ հավելեց՝ «ՀայՓոստը» վնասով աշխատող ՓԲԸ է․ 2025թ․ վնասը կազմել է 523 մլն դրամ, հետևաբար անհասկանալի է, թե ընկերությունն ինքնաբավությունը որտեղից է ապահովում։
«Այո՛, ձեր տիկինը պետական աշխատող չէ և ուղղակիորեն բյուջեից չի վճարվում, բայց, լինելով ՓԲԸ-ի տնօրեն, որի բաժնետերը ՀՀ-ն է, գումարը գնում է բյուջեից»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վնասով աշխատող ընկերության դեպքում անհասկանալի է, թե պակասորդն ինչպես է լրացվում, եթե բյուջեից չի վճարվում, թեպետ Կոնջորյանը պնդում է, որ «ՀայՓոստը» 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող ընկերություն է։