Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն. Կոնջորյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ` դուք նույնիսկ սովորական օրերին, գիշերը ժամը 2-ին չեք ունենում այնքան կայտառ տրամադրություն, ինչպես ունենում եք առավոտյան 10-ին, նորմալ է, որ կարող է ընտրության օրը, որ բոլորն էլ բավական ինտենսիվ աշխատել են, կարող է այդքան կայտառ չլինեն»,-ԱԺ նիստում դիմելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ ասաց ՔՊ խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը նաև նշեց. «Պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք, ունեք նորմալ տրամադրություն, երբեմն կարող է ժպտում եք, բայց եթե վերցնենք ստոպ կադրեր, հաստատ կլինի ճլորած դեմքի արտահայտություն: Հետո մեր գործընկերները հրապարակեցին ուրախ կադրեր, կյանքն էլ է այդպես, ֆոկուսի հարց է, նայած, թե դուք ինչ եք ուզում տեսնել: Դուք մասն եք եղել քաղաքական թիմերի, որոնք ՀՀ-ում ունեն իշխանազավթման ամենամեծ պորտֆոլիոն, որոնց օրոք կազմակերպվել է Հոկտեմբերի 27-ը, Երևանի փողոցներում գնդակահարել են ՀՀ քաղաքացիներին, դուք ինչ հոգեվիճակ ունեիք այն պահերին, երբ համագործակցում էիք այդ քաղաքական ուժերի հետ և շատ լավ գիտեիք, որ նրանք պատասխանատու են եղել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար, որ նրանց ձեռքերն արյունոտ է ՀՀ 10 քաղաքացիների արյունով»: