ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը

Եվրամիությունում ուժի մեջ է մտել արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված բովանդակությունը հստակորեն պիտակավորելու պահանջը։ Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում օգոստոսի 2-ին։ Պիտակավորման պահանջները, այսպես կոչված, «ԱԲ օրենքի» (AI Act)՝ արհեստական ​​բանականությունը կարգավորող ԵՄ առաջին համապարփակ օրենքի մաս են կազմում։

Արհեստական ​​բանականության համակարգերի մատակարարներն ու մշակողները այժմ պետք է հստակ և ակնհայտորեն նշեն ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը: Սա վերաբերում է, օրինակ, իրական մարդկանց, առարկաներ, վայրեր, էակների կամ իրադարձություններ հիշեցնող պատկերներին, աուդիո և վիդեո բովանդակությանը, ինչպես նաև տեքստերին, որոնք «հրապարակվել են հանրությանը հանրային հետաքրքրության հարցերի վերաբերյալ տեղեկացնելու համար՝ առանց նախնական ստուգման կամ խմբագրական վերահսկողության»:

Բացառություններ են նախատեսված օժանդակ գործառույթներ կատարող արհեստական բանականության համակարգերի համար, ինչպիսիք են ուղղագրության համար նախատեսված ստուգող կամ լուսանկարների խմբագրման գործիքները: Բացառություն է արվում նաև «ակնհայտորեն գեղարվեստական, ստեղծագործական, երգիծական կամ  հորինված ​​բնույթի» բովանդակության համար: Նման դեպքերում օրենքը թույլ է տալիս օգտագործել հաղորդակցության այլ միջոցներ, որոնք «չեն խանգարում ստեղծագործության դիտմանը կամ ընկալմանը», գրում է KNA լրատվական գործակալությունը:

Պիտակավորման պարտավորությունները վերաբերում են ինչպես արհեստական ​​բանականության մատակարարներին, այնպես էլ այն օգտատերերին, որոնք օգտագործում են արհեստական ​​բանականության կողմից ստեղծված բովանդակություն մասնագիտական ​​կամ առևտրային նպատակներով: Դրանց թվում են ընկերությունները, լրատվամիջոցները, մասնագիտական ​​ազդեցիկ անձինք, պետական ​​​​մարմինները և հասարակական միավորումները։

Եվրոպական իշխանությունները իրավունք կունենան տուգանքներ սահմանել չկատարման համար՝ մինչև 15 միլիոն եվրո կամ տարեկան համաշխարհային շրջանառության 3%-ը ընկերությունների համար, մինչև 750,000 եվրո՝ ԵՄ հաստատությունների, մարմինների և գործակալությունների համար, իսկ փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ «համաչափության սկզբունքը հաշվի առնելով» տուգանքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment