https://arm.sputniknews.ru/20260803/erevani-ararat-kvonjakiginuoghu-kvombinaty-nvor-karavarich-uni-105372425.html
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը նոր կառավարիչ ունի
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը նոր կառավարիչ ունի
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը, որը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, նոր կառավարիչ ունի։ Այս մասին… 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T15:26+0400
2026-08-03T15:26+0400
2026-08-03T15:28+0400
հայաստան
երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104732435_0:480:2560:1920_1920x0_80_0_0_40d5b3c58178f500143457c02952501d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը, որը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, նոր կառավարիչ ունի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նա հիշեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104732435_0:0:2560:1920_1920x0_80_0_0_1d1752bbbf420085df82679bf0fc8070.jpg.webp
հայաստան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
հայաստան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ