Ուկրաինական բանակը հերթական հարձակումն է գործել Wildberries մարկետփլեյսի լոգիստիկ կենտրոնի վրա: Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հաստատել է հարձակման փաստը, որի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Wildberries-ի մամուլի ծառայությունը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ աշխատակիցներին հաջողվել է ժամանակին տարհանել:
Հուլիսի կեսերից ի վեր սա ուկրաինական կողմի հերթական թիրախավորումն է, որոնց հետևանքով Ռուսաստանի տարբեր շրջաններում վնասվել կամ թիրախավորվել են ընկերության տասնյակից ավելի խոշոր պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքներ: