Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց 9-րդ գումարման խորհրդարանի նախագահ։ Ռուբինյանի թեկնածությանը դեմ է քվեարկել 28 պատգամավոր։


Նշենք, որ Ռուբինյանը ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր:


Ընդդիմադիր խմբակցություններից ընտրությանը մասնակցել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինանի թեկնածությանը։


«Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Leave a comment