Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
Նրա օգտին քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ ԱԺ 105 պատգամավորից ընտրության քվեարկությանը մասնակցել է 91-ը: Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը կողմ քվեարկել է 63 պատգամավոր, դեմ՝ 28։