«Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Այս մասին «Известия»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության առումով իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը»,- նշել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։