https://arm.sputniknews.ru/20260803/ruben-rubinjann-yntrvec-azh-nakhagahi-pashtvonum-105370499.html
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց նրա թեկնածությանը։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T14:31+0400
2026-08-03T14:31+0400
2026-08-03T14:35+0400
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105347009_0:84:1600:984_1920x0_80_0_0_49d9a436e8665cb13332ba266a2ae706.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը․ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։Նշենք, որ նա ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր, սակայն խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի քվեարկությանը։Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105347009_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bf1c9d13cc913fdf84e5963fd0fe9c96.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան
14:31 03.08.2026 (Թարմացված է: 14:35 03.08.2026)
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց նրա թեկնածությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը․ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։
«Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել են 91–ը, անվավեր քվեաթերթիկներ չկան։ Կողմ 63 ձայն, դեմ` 28»,–քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։
Նշենք, որ նա ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր, սակայն խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի քվեարկությանը։
Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: