Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են ավելի քան 4 դոլարով մեկ բարելի դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նոր հարվածի իրականացումը՝ հայտարարելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Հորմուզի նեղուցը բացելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 83,28 դոլար մեկ բարելի դիմաց՝ գրանցելով 5,3 տոկոս անկում։ WTI տեսակի նավթը էժանացել է մինչև 79,47 դոլար՝ նվազելով 6,1 տոկոսով։
Շուկայի վրա լրացուցիչ ճնշում է գործադրել նաև OPEC+ խմբի որոշումը՝ սեպտեմբերից ավելացնել նավթի արդյունահանման ծավալները։
Միաժամանակ Reuters-ը նշում է, որ մատակարարումների հետ կապված ռիսկերը շարունակում են պահպանվել։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը դեռևս ընթանում է սահմանափակումներով, իսկ բրիտանական ծովային ծառայությունները հայտնել են շաբաթ օրվանից ի վեր նավթատարների վրա ևս երեք հարձակման մասին։