https://arm.sputniknews.ru/20260803/hvormuzi-neghuci-vra-amerikjan-mq-9-anodachu-e-vochnchacvel-ihpk-105370271.html
Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 անօդաչու է ոչնչացվել. ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 անօդաչու է ոչնչացվել. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ անօդաչուն որսացվել է ՀՕՊ կատարելագործված համակարգի օգնությամբ։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T14:27+0400
2026-08-03T14:27+0400
2026-08-03T14:27+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
անօդաչու ինքնաթիռ
հակաօդային պաշտպանություն (հօպ)
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61590226_0:104:1024:680_1920x0_80_0_0_3cccf1addf5b010ebf9c091e184d5aa4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61590226_67:0:974:680_1920x0_80_0_0_e3d05f178ccc0fedf3c7b4a35cc83f53.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, անօդաչու ինքնաթիռ, հակաօդային պաշտպանություն (հօպ), իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, անօդաչու ինքնաթիռ, հակաօդային պաշտպանություն (հօպ), իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Նշվում է, որ անօդաչուն որսացվել է ՀՕՊ կատարելագործված համակարգի օգնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու։
«Հորմուզի նեղուցի երկնքում MQ-9 անօդաչուն որսացել և խոցել ենք ԻՀՊԿ–ի ՀՕՊ–ի նոր կատարելագործված համակարգի օգնությամբ», – ասվում է ԻՀՊԿ–ի հայտարարության մեջ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։