Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ


Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 


Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 3-8-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում օգոստոսի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

Դիտումների քանակ1

Leave a comment