Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.08.2026 | 13:20

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նա մասնակցել է ադրբեջանցիների հետ անցկացված երկխոսություններին։ Դավթյանը պատասխանեց, որ մասնակցել է հայ-ադրբեջանական կոնֆերանսների և այդ մասին երբեք չի թաքցրել՝ նշելով, որ այդ մասին բազմիցս խոսել է հարցազրույցներում, ինչպես նաև իր ընտրողների, հետևորդների և հանրության հետ։

Նա նաև ասաց, որ մասնակցել է դասընթացի, որի կազմակերպիչը եղել է ՔՊ-ական Մարիա Կարապետյանը։ Պատգամավորը շեշտեց, որ իրենց բարձրացրած խնդիրը ոչ թե կոնֆերանսներին մասնակցելն է, այլ այն, որ, ըստ իրենց, Ռուբեն Ռուբինյան իր վերապատրաստման մասին տեղեկությունը չի ներառել Ազգային ժողովի կայքում հրապարակված կենսագրության մեջ։ Նրա խոսքով՝ մտահոգությունն այդ հանգամանքի թաքցնելն է, ոչ թե միջազգային միջոցառումներին մասնակցելը։

Հետաքրքրվեցինք, թե ինչ ռիսկեր է տեսնում Ռուբինյանի դեպքում, Դավթյանը հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, որ իր գնահատականները կհնչեցնի Ազգային ժողովի ելույթի ընթացքում։

Հարցին՝ մտահոգո՞ւմ է արդյոք իրեն այն, որ Սամվել Կարապետյանի անձնագրային գործերում, ըստ հրապարակումների, ՖՍԲ-ի նշում կա։ Դավթյանը պատասխանեց, որ այդ թեմայով իրենց քաղաքական ուժը բազմիցս պարզաբանումներ է տվել դեռևս նախընտրական շրջանում և ինքը նոր ասելիք չունի։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment