Թուրքիայի հետ հնարավոր է կարգավորել հարաբերությունը, բայց ոչ՝ Ցեղասպանության ճանաչման հաշվին․ Նարեկ Կարապետյան

«Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղացին կանգնած է խնդրի առաջ՝ մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները լարված են ու տարվա վերջում ավելի բարդ է լինելու: Հնչել են հայտարարություններ, պատասխաններ, որոնք, ամենայն հավականությամբ, լուծման չեն տանում»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին:

«Հայկական քաղաքական միտքը կարող է լուծել այս հարցը, կարող է կարգավորել հարաբերությունները, որովհետև բազում անգամներ եղել են ավելի սուր ժամանակաշրջաններ, բայց դրանք լուծվել են ճիշտ դիվանագիտության արդյունքում»,- նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հաաբերությանը Կարապետյանն ասաց, որ հնարավոր է կարգավորել, բայց ոչ՝ ցեղասպանության ճանաչման հաշվին։ 

«Կուզեի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է: ՀՀ չէ, բայց մեր հայրենիքի մի մասն է»։

Ելույթի ավարտին Նարեկ Կարապետյանը խոսքն ուղղելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց․ «Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու Ձեզ»։

 

Leave a comment