Որևէ շփում չկա. Իրանի ԱԳՆ–ն պատասխանել է բանակցությունների մասին Թրամփի հայտարարությանը

https://arm.sputniknews.ru/20260803/voreve-shpum-chka-irani-agnn-pataskhanel-e-banakcutjunneri-masin-trampi-hajtararutjany-105366928.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի, դոնալդ թրամփ, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի, դոնալդ թրամփ, բանակցություններ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 3-ին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրանը չի բանակցում ԱՄՆ–ի հետ, և նոր շփումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և Իրանը բանակցություններ կսկսեն օգոստոսի 3-ի։ Նա նաև պնդել էր, որ կողմերը համաձայնեցրել են հնարավոր գործարքի մանրամասները։

Բաղայիի խոսքով՝ երկրների միջև միակ միջնորդը բանակցություններում շարունակում է մնալ Պակիստանը, թեև Թեհրանին նաև այլ երկրներ են օգնում։ Օրինակ՝ Օմանի հետ Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության հարցերը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Leave a comment