Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.08.2026 | 11:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։ Աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանն իր գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում։

«Ես համոզված եմ, որ մեր երկու գործընկերները, ինչպես նախկին կարգավիճակում, իրենց շատ էական և տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել, պարոն Հարությունյան, ձեզ կատարված աշխատանքի համար։ 2011 թվականին մենք իրար հետ, ներկաներից ոմանց հետ, մասնակցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական կազմակերպության ստեղծմանը, և հիմա այդ կազմակերպության անդամներից բավական թվով մարդիկ ներգրավված են պետական կառավարման համակարգում։ Դա մեր ընդհանուր պատմության, իսկ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության պատմության մասն է դարձել։ Լավ լուրն այն է, որ մենք արդեն փորձառու իշխանություն ենք, և սա իր հետ բերում է և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Առավելությունն այն է, որ կուտակված փորձը ռեսուրս է, որը պետք է կարողանանք կիրառել, իսկ թերությունն այն է, որ աշխատանքի առօրեական դառնալը կարող է որոշակի թմրածություն բերել, և պետք է ամեն ինչ անել այդ թմրածությունից խուսափելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment