Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։


 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝


Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։


 


Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Լիլիթ Մակունցն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։


 

Դիտումների քանակ121

Leave a comment