ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կանցկացնեն․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը այսօր կեսօրին բանակցություններ կանցկացնեն, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դրանք կսկսվեն այսօր կեսօրին։ Եվ կտեսնենք՝ արդյունք կտա՞ն։ Ես գոհ կլինեմ այդ արդյունքից։ Դա կփրկի շատ կյանքեր և շատ ավելորդ ջանքեր ու ռեսուրսներ», – ասել է Թրամփը։

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը և Իրանը խնդրել են Վաշինգտոնին ձեռնպահ մնալ մեկ այլ հարվածից։ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ էին հարձակում սկսել «բառացիորեն հենց այս պահին», բայց դաշնակիցները խնդրել են «հնարավորություն տալ բանակցելու համար»։

Նա նշել է, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ, որից հետո կողմերը մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ «Գործարք է մոտենում։ Գործարքը ճանապարհին է։ Մենք կարող ենք դա անել ցանկացած պահի», – ասել է ԱՄՆ ղեկավարը։

Leave a comment