«ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները». Էլինար Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ պետաիրավական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն: Նախագիծը ներկայացնում էր պատգամավոր Էլինար Վարդանյանը. «ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները: Անհերքելի է, որ այսօր կան քաղբանտարկյալներ: Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների ու հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը՝ մարդկանց պատժելու, վախի մթնոլորտ սերմանելու միջոցի»,- իր խոսքում մասնավորապես ասել էր Վարդանյանը:

Leave a comment