https://arm.sputniknews.ru/20260802/zapvorvozhiei-aeky-magatein-teghekacrel-e-ukrainakan-atsi-hardzakman-masin-105353416.html
Զապորոժիեի ԱԷԿ–ը ՄԱԳԱՏԷ–ին տեղեկացրել է ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման մասին
Զապորոժիեի ԱԷԿ–ը ՄԱԳԱՏԷ–ին տեղեկացրել է ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման մասին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքից մի քանի մետր հեռավորության վրա։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T17:56+0400
2026-08-02T17:56+0400
2026-08-02T17:56+0400
զապորոժիե
ատոմակայան
մագատէ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատակիցներին տեղեկացրել է կայանի տարածքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարձակման մասին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է կայանի հաղորդակցության գծով տնօրեն Եվգենյա Յաշինան։Ավելի վաղ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ գիշերը Ուկրաինայի ԶՈւ անօդաչուն հարվածել է կայանի 3-րդ էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքից մի քանի մետր հեռավորության վրա, սակայն պայթյուն տեղի չի ունեցել։«Այո՛, մենք ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին տեղեկացրել ենք այդ հարձակման մասին»,- ասել է Յաշինան։Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է երրորդ էներգաբլոկի շենքի անմիջական հարևանությամբ՝ անցումային սրահի հատվածում գտնվող պատի մոտ, որով ամեն օր տեղաշարժվում է կայանի անձնակազմը։ Պայթյուն տեղի չի ունեցել։ Ավերածություններ և տուժածներ չկան։Հուլիսի 30-ին կայանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ–ն փորձել է հարվածել ատոմակայանի օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստարանի տարածքին, սակայն այն վնասազերծվել է։
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, մագատէ, անօդաչու թռչող սարք (աթս)
զապորոժիե, ատոմակայան, մագատէ, անօդաչու թռչող սարք (աթս)
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքից մի քանի մետր հեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատակիցներին տեղեկացրել է կայանի տարածքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարձակման մասին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է կայանի հաղորդակցության գծով տնօրեն Եվգենյա Յաշինան։
Ավելի վաղ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ գիշերը Ուկրաինայի ԶՈւ անօդաչուն հարվածել է կայանի 3-րդ էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքից մի քանի մետր հեռավորության վրա, սակայն պայթյուն տեղի չի ունեցել։
«Այո՛, մենք ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին տեղեկացրել ենք այդ հարձակման մասին»,- ասել է Յաշինան։
Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է երրորդ էներգաբլոկի շենքի անմիջական հարևանությամբ՝ անցումային սրահի հատվածում գտնվող պատի մոտ, որով ամեն օր տեղաշարժվում է կայանի անձնակազմը։ Պայթյուն տեղի չի ունեցել։ Ավերածություններ և տուժածներ չկան։
Հուլիսի 30-ին կայանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ–ն փորձել է հարվածել ատոմակայանի օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստարանի տարածքին, սակայն այն վնասազերծվել է։