2018-ին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի ՀՀ վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման տեսանյութը։
«Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա ՀՀ ժողովրդինն է, ով, ի վերջո, պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում»,- ասել է վարչապետը:
Դիտումների քանակ1