Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Քաղաքականություն

02.08.2026 | 14:59

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը օգոստոսի 3-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից։

Ռուբեն Ռուբինյանի օգոստոսի 2-ի կարգադրության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի՝ 2026 թվականի հուլիսի 16-ի դիմումը։

Հուլիսի 31-ին հայտնի էր դարձել, որ Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

Նշենք՝ Առաքելյանն այս պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։

Նրան այս պաշտոնում փոխարինելու է Ներքին գործերի նախկին փոխնախարարը Դավիթ Համբարյանը։

Leave a comment