Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին։ Այս մասին Telegram-ում հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Նահանգապետը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Wildberries & Russ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

«Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և առաքումներն ու պատվերները ստացվում են այլ օբյեկտներում», – նշել է մամուլի ծառայությունը։

Leave a comment