Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյան՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 14:04

Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստին մտքերի փոխանակության ժամանակ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին որակել է որպես իշխող ուժի «սպրուտ» (ծովահրեշ)՝ պնդելով, որ նրա ազդեցությունը համակարգի ներսում շատ ավելի մեծ է, քան Ալեն Սիմոնյանինն ու Արարատ Միրզոյանինը։

Մանուկյանն իր ելույթում խոսել է գործարար Կոնստանտին Սոկոլովի աճող ազդեցության մասին Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներում՝ ֆինանսներ, կապ, հանքարդյունաբերություն և ենթակառուցվածքներ։ Ըստ պատգամավորի՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, բարձր պաշտոններ է զբաղեցնում Սոկոլովի հետ փոխկապակցված «Ամիո» բանկում և Viva Armenia (նախկին MTS) ընկերությունում։ Մանուկյանը շեշտել է, որ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուբեն Ռուբինյանը հանդիսանում է Թուրքիայի հետ բանակցությունների գլխավոր ներկայացուցիչը, իսկ Սոկոլովը ղեկավարում է TRIPP հիմնադրամը:

Մանուկյանը նշել է, որ Ռուբինյանի աները՝ Հակոբ Հաջի-Հակոբյանը, նշանակվել է ԱԺ արարողակարգի պետ, չնայած նախկինում կաշառք վերցնելու համար ունեցած դատվածությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment