Ձյուն, մերկասառույց․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վանաձորի, Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


 

Leave a comment