Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նիստը շարունակվում է լարված մթնոլորտում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի է ունեցել բանավեճ, որն ուղեկցվել է թե՛ տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցադրումներով, թե՛ էթիկայի կանոնների շուրջ դիտողություններով։ Մանուկյանը պահանջել է Ռուբինյանից հստակ պատասխան տալ Իշխան Սաղաթելյանի նախապես հնչեցրած հարցին. «Տիգրանաշենը Հայաստանի…