Թուրքիայում սիրում էի ուտել քեբաբ, շատ համով էր, որևէ թուրքի հետ մտերմություն չեմ արել․ Ռուբինյան

Թուրքիայում սիրում էի ուտել քեբաբ, շատ համով էր, որևէ թուրքի հետ մտերմություն չեմ արել․ Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես Թուրքիայում չեմ սովորել, ես հինգ ամիս Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրի շրջանակներում անցկացրել եմ հետազոտություն։ Ես թուրքերի հետ շփվել եմ նախ 2010-2011 թվականներին, երբ սովորում էի Լոնդոնում, որովհետև մեր կուրսում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ կային, այդ թվում՝ մեկ հոգի Թուրքիայից կար։ Երբ Լեհաստանում էի սովորում, այնտեղ էլ Թուրքիայից կար, թուրքերի հետ շփվել եմ վերջերս, որովհետև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում ՀՀ հատուկ ներկայացուցիչն էի»,-ԱԺ իններորդ գումարման առաջին նիստում անդրադառալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հարցերին, թե արդյոք Թուրքիայում եղած ժամանակ Ռուբինյանը շփվել է թուրքերի հետ՝ ասաց ՔՊ խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին, թե որևիցե թուրքի հետ մտերմություն արել է, Ռուբինյանը նշեց, որ չի արել։

Մեկ այլ հարցի, թե արդյոք ում հետ շփվել է, նրանք հնարավո՞ր է պետական հաստատություների հետ կապ ունեցել են, Ռուբինյանը պատասխանեց՝ ոչ․ «Միայն մի դեպքում  են կապ ունեցել, երբ ես հատուկ ներկայացուցիչ էի և բնականաբար թուրքական կողմից իմ գործընկերն ուղիղ կապ ուներ Թուրքիայի կառավարության հետ։ Ձեր հարցերի տողատակը որն է՝ արդյոք ես Թուրքիայում հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների և արդյոք նրանք ինձ համակարգել են, ուղիղ հարցրեք ասեմ՝ ոչ։ Այնտեղ սիրում էի ուտել քեբաբ, շատ համով էր, հաճախ գնում էի պատրիարքարան, սիրում էի գնալ ուսումնասիրել Ստամբուլի հայկական եկեղեցիները»։

Հարցին, թե Ռուբինյանին առաջինը շնորհավորել է թուրք գործընկերը՝ Ռուբինյանն ասաց․ «Ես եղել եմ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը։ Ես ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ինքն ինձ շնորհավորի։ Ես այդ օրը շնորհավորանքներ եմ ստացել ոչ միայն Թուրքիայի հատուկ ներկայացուցչից, գրել են տարբեր տեղերից, այդ թվում՝ ՌԴ-ից։ Պարոն Մանուկյան, ձեզ շնորհավորում եմ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, Քըլըչն ինձ է շնորհավորել, ես՝ ձեզ, քաշվաք»։

Leave a comment