Վարչապետը ՀՀ նախագահին է ներկայացրել Կառավարության հրաժարականը

Վարչապետը ՀՀ նախագահին է ներկայացրել Կառավարության հրաժարականը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Կառավարության հրաժարականը։

«Համաձայն Սահմադրության 158-րդ հոդվածի Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը»,-ելույթի սկզբում ներկայացրել է վարչապետը։ 

Վարչապետի կողմից Նախագահ Խաչատուրյանին ներկայացրած Կառավարության հրաժարականի տեքստում ավում է․ «Մեծարգո պարոն նախագահ հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը խնդրում եմ ընդունել Կառավարության հրաժարականը»։ 

Փաշինյանը նաև նշեց, որ մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։ 

«Այսօր խորհրդանական մեծամասնությունը Նախագահին կներկայացնի վարչապետի թեկանծուին և համապատասխանաբար տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 148-րդ հոդվածի»,-ելույթում հայտարարեց Փաշինյանը։

Leave a comment