Սարատովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել

Բաժանորդագրվել

ՀՕՊ-ն այս գիշեր 635 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ Սարատովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ռոման Բուսարգինը։

«Հակառակորդի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ցավակցություն եմ հայտնում նրանց հարազատներին և ընկերներին», – գրել է Բուսարգինը «Մաքս» հարթակում։

Սարատովում և Էնգելսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել։

Ըստ ՌԴ ՊՆ–ի` ՀՕՊ-ն այս գիշեր 635 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ ԱԹՍ–ներից 6-ը ուղղություն էին վերցրել դեպի Մոսկվա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment