UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Երևանում կայացած Hype մրցաշարում հաղթեց հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրային (տեսանյութ):
Մարտիկները մրցեցին գրեփլինգի կանոններով (առանց հարվածների): Հաղթող պետք է լիներ միայն այն դեպքում, եթե մարտիկներից մեկը հանձնվեր:
Ծառուկյանը կիրառեց կոտրող հնարք, ինչից հետո մրցակիցը հանձնվեց։ Հաղթանակի համար պահանջվեց 2 րոպե 30 վայրկյան։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 31-ին ևս գրեփլինգի կանոններով մենամարտ էր անցկացրել Երևանում՝ ոչ-ոքի գրանցելով UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։