Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը բացահայտել է ռազմական էսկալացիայի առաջին օրվա իրադարձությունների մանրամասները՝ հայտարարելով, որ երկրի ղեկավարությունը առաջնորդի մահվան մասին տեղեկացել է մարտի 9-ին՝ առաջին ռմբակոծություններից մոտ մեկ ժամ անց։
Ղալիբաֆի խոսքով՝ իշխանության առանցքային ներկայացուցիչների արտահերթ հանդիպումը կազմակերպելու համար ժամանակ է պահանջվել։ Նա նշել է, որ երբ Ալի Լարիջանին ժամանել է հանդիպման վայր, արդեն երեկոյան ժամը ութն էր։
Նրա խոսքով՝ խորհրդակցության ընթացքում սկզբում որոշվել է առաջնորդի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը հետաձգել մինչև հաջորդ առավոտ, որից հետո մասնակիցները հեռացել են։
Սակայն ավելի ուշ, ըստ Ղալիբաֆի, այդ որոշումը վերանայվել է։ Իշխանությունները որոշել են պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ դեռ լուսաբացին և միաժամանակ քաղաքացիներին կոչ անել դուրս գալ փողոցներ։