Հայտնի են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը

https://arm.sputniknews.ru/20260801/hajtni-en-uzhegh-hajastan-khmbakcutjan-ghekavarn-u-qartughary-105305662.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_163:0:1288:844_1920x0_80_0_0_1919ed127162baae520a9368eec0cd06.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով)

նարեկ կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Խմբակցությունը կունենա 29 պատգամավոր։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն որոշել է՝ ովքեր են լինելու ղեկավարը և քարտուղարը: Տեղեկությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր «Ֆեյսբուքի» էջում:

«Խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը»,- հայտնում են կուսակցությունից:

Նարեկ Կարապետյանը ցուցակի 1-ին համարն է, իսկ Տիգրան Աբրահամյանը՝ 12-րդ:

Խմբակցությունը կունենա 29 պատգամավոր։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով արդեն իսկ որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկրորդ համար Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:

Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրել էր, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։

Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին:

Այնուամենայնիվ, հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Նշենք, որ ՔՊ նիստերում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների թեկնածուներ` Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

Leave a comment