Զինվորականները հսկողության տակ են վերցրել իսպանական Սեուտայի առանցքային օբյեկտները

https://arm.sputniknews.ru/20260801/zinvvorakannery-hskvoghutjan-tak-en-vercrel-ispanakan-seutaji-arancqajin-objektnery-105303478.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Военные взяли под охрану ключевые объекты испанской Сеуты

Sputnik Արմենիա

Военные взяли под охрану ключевые объекты испанской Сеуты

2026-08-01T17:58+0400

true

PT0M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105302597_0:0:1440:1080_1920x0_80_0_0_2e0892492711649a18639949f069067e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սեուտա, իսպանիա, մարոկկո, видео

սեուտա, իսպանիա, մարոկկո, видео

Բաժանորդագրվել

Ռազմական տեխնիկան և պարեկները գտնվում են քաղաքի կենտրոնական հրապարակներում և գլխավոր նավահանգստի շրջանում։

Զինծառայողները, ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները տեղակայվել են Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի առանցքային շրջաններում՝ շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռազմական տեխնիկան և պարեկները գտնվում են քաղաքի կենտրոնական հրապարակներում, ավտոլիցքավորման կայանների մոտ և գլխավոր նավահանգստի շրջանում։ Ուժեղացված մարտական հերթապահություն է սահմանված նաև ինքնավար քաղաքի հիմնական փողոցներում և տրանսպորտային հանգույցներում։

Զինծառայողներն ու ոստիկաններն ընտրողական ստուգումներ են իրականացնում․ մոտենում են կասկած հարուցող անձանց, պարզում են նրանց ինքնությունը և խնդրում ներկայացնել փաստաթղթերը։ Ուժայինները պարեկություն են անում հասարակական վայրերում և հսկում են ենթակառուցվածքների այն օբյեկտները, որտեղ հնարավոր է մարդկանց կուտակում։

Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (իսպանական էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով- խմբ.) սահմանին։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում Սեուտա է անցել 40,000-ից մինչև 60,000 անօրինական միգրանտ։ Իսպանիայի իշխանությունները շտապ կարգով ամրապնդել են սահմանը ոստիկանության և զինվորականների լրացուցիչ ուժերով՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Իսպանիայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս լայնամասշտաբ ճգնաժամի խթան են հանդիսացել սոցցանցերում հնչող կոչերը, որոնցով զանգվածաբար տարածվում էին միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներն ու տեսանյութերը։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։ Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մարոկկոյից պահանջել է հետ կանչել իսպանական Սեուտա մտած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է անկլավում իրավիճակը վերահսկողության տակ վերցնի։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել դադարեցնել սահմանի ապօրինի հատումները։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Իսպանիային հիշեցրել է Շենգենի գծով պարտավորությունների մասին։ Եվրոպական և միջազգային հարցերով ավստրիացի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Իսպանիայում տիրող իրավիճակը խաթարում է վստահությունը ԵՄ-ի նկատմամբ։ Նա նաև սպառնացել է, որ Իսպանիային կհանեն Շենգենի գոտուց։

Leave a comment