https://arm.sputniknews.ru/20260801/miakn-ashkharhum-inchpes-prvoblemic-tsnvats-handarty-dardzav-amenahatshakh-sold-out-unecvoghy-105028286.html
Միակն աշխարհում․ ինչպես պրոբլեմից ծնված «ՀանդԱրտը» դարձավ ամենահաճախ sold out ունեցողը
Միակն աշխարհում․ ինչպես պրոբլեմից ծնված «ՀանդԱրտը» դարձավ ամենահաճախ sold out ունեցողը
Sputnik Արմենիա
Բյուրականի սարերի գրկում իր տունն է գտել «ՀանդԱրտ» թատրոնը, որն իր ձևաչափով միակն է ոչ միայն Հայաստանում ու տարածաշրջանում, այլև աշխարհում։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T18:00+0400
2026-08-01T18:00+0400
2026-08-01T18:00+0400
հայաստան
թատրոն
ներկայացում
«հանդարտ» թատրոն
տիգրան գյուլումյան
տեսանյութ
տեսանյութեր
մշակույթ
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105105328_0:84:1600:984_1920x0_80_0_0_03f9c57950e3f0907649a39d38bdfef3.jpg.webp
Թատրոն, որտեղ գալիս են ներկայացումից ժամեր առաջ ու մնում ներկայացումից ժամեր հետո, որտեղ գրեթե ոչ մի ներկայացման ժամանակ ազատ տեղեր չեն լինում, տոմսերը սպառվում են դեռ օրեր, անգամ շաբաթներ առաջ, որտեղ հանդիսատեսը ոչ թե պարզապես դիտում է, այլ ապրում, ծիծաղում, լացում, սիրում ու բարկանում հերոսների հետ ու րոպեներ տևող հոտնկայս ծափահարություններով շնորհակալություն հայտնում՝ չշտապելով հեռանալ։ Սա «ՀանդԱրտ» թատրոնն է, որը կարճ ժամանակում հասցրեց մեր երկրում թատերական նոր մշակույթ ձևավորել։ Ինչի՞ց ծնվեց «ՀանդԱրտը»։ Ռեժիսոր, դերասան ու «ՀանդԱրտ»-ի հիմնադիր Տիգրան Գյուլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցին պատասխանեց ժպտալով` պրոբլեմից ծնվեց։Գյուղ գնացին, 70 աթոռներ դրեցին, սոցցանցերում գովազդ տեղադրեցին, կարճ ժամանակում տոմսերը սպառվեցին։ Մարդիկ գոհ տուն գնացին, առավոտյան Տիգրանն արթնացավ, ու սկսվեցին հեռախոսազանգերը․ մարդիկ հետաքրքրվում էին` հաջորդը երբ է լինելու։ Մի 10 օր հետո ևս մեկ ներկայացում, ու կրկին sold out։ Տոմսերը վերջացել էին, բայց մարդիկ զանգահարում, տոմս էին ուզում։ Աթոռների թիվն ավելացվեց, ներկայացումներն ավելի հաճախակի դարձան։Հետո ծնվեց «Ցանկապատը», որը մինչ այսօր «ՀանդԱրտ»-ի խաղացանկի ամենաշատ խաղացված ներկայացումն է՝ շուրջ 200։ Ցանկապատին զուգահեռ թատերական տուն ունենալու անհրաժեշտությունն առաջացավ՝ էլի պրոբլեմից։«Էդ ժամանակահատվածում մի տեղ պայմանավորվել էին, այդտեղ էինք խաղում, ու ներկայացումից 2 օր առաջ տարածքի տերը զանգեց, ասեց՝ գիտե՞ք` մեր տարածքը ուրիշ նպատակով տալիս ենք ուրիշին, էդ օրը ներկայացումը հանեք կամ էլ պետք է շատ գումար տաք, որովհետև էդ ուրիշը շատ գումար է տալիս։ Տոմսերը ծախել, վերջացրել էինք, դե ստիպված գնացի, շատ գումար տվեցի վարձակալության համար ու ասեցի՝ չէ, պետք է տարածք ձեռք բերել»,- պատմեց Տիգրանը։Այդպես էլ 2024թ․ «ՀանդԱրտը» իր տունը գտավ Բյուրականի սարերի գրկում, դարձավ ստացիոնար թատրոն՝ հաստատուն ու հարստացող խաղացանկով։Տիգրանը խոստովանում է՝ սկզբնական շրջանում ներկայացումների համար դերասան գտնելը հեշտ գործ չէր․ ոչ բոլորն էին կիսում Տիգրանի փորձարարական էնտուզիազմն ու ոգևորությունը, հավատում գաղափարի հաջողությանը։Հայաստանի վաստակավոր դերասան Ջուլիետա Ստեփանյանն էլ ասում է՝ «ՀանդԱրտ»-ում խաղալու հրավերը սպասված էր։«Գյուլումյանը զանգեց, հրավիրեց, ասաց՝ չգիտեմ, կհամաձայնես, թե կասես՝ «ես չոլի դերասան չեմ»։ Շատ եմ սիրում «ՀանդԱրտը», այստեղ ինձ զգում եմ ձուկը ջրում, կյանք և էներգիա է տալիս, ավելին՝ «ՀանդԱրտ»-ից հետո բեմում խաղալը չեմ պատկերացնում»,- ասում է դերասանուհին։«Մասնագետներն իրենք որակեցին «ՀանդԱրտ»–ը թատրոնի և կինոյի միքս»,- ասում է Տիգրանը։Եթե նախկինում միայն շաբաթ, կիրակի օրերին էին ներկայացումները, ապա հիմա շաբաթական մի քանի անգամ, ամսական ներկայացումների թիվն անցել է 20-ը։ 2024թ․ «ՀանդԱրտ»–ն ունեցավ 18 հազար հանդիսատես, 2025-ին՝ շուրջ 56 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ արդեն շուրջ 48 հազար։ Մարդիկ սիրել են այն անմիջականությունն ու անկեղծությունը, որ այստեղ են զգում։ «ՀանդԱրտ»–ը ևս մի սկզբունք ունի՝ սա հայկական թատրոն է, որտեղ միայն հայկական ստեղծագործություններ են լինելու։«ՀանդԱրտ»–ն առաջին հերթին թատրոն է, բայց նաև մշակութային այգի, էկոհամակարգ, որտեղ կազմակերպվում են համերգներ, պոեզիայի երեկոներ։ Տիգրանի մեծ նպատակն է այստեղ հայկական խաղերի փառատոն կազմակերպել։ Այս տարիների ընթացքում շուրջ 1800 հայկական ժողովրդական խաղեր է հավաքագրել, ուսումնասիրել։ Գաղափարները շատ են, տարածքը՝ կա, հանդիսատեսը՝ պատրաստ նորին։ «ՀանդԱրտ»–ը կարծրատիպեր է կոտրում ու հայտարարում՝ իսկ ո՞վ է ասում, թե ժամանակակից հասարակությունը թատերասեր չէ, շաբաթներ առաջ sold out-ն էլ է հնարավոր, մի ներկայացումը մի քանի անգամ դիտելն էլ, ուղղակի պետք է հասնել մարդու սրտին, հոգուն, որը ծափերը ոչ թե ուղղակի հնչեն, այլ պայթեն։
2026
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105105328_89:0:1512:1067_1920x0_80_0_0_adbf284b0c2b7e9a2e9b347836ddee5c.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
հայաստան, թատրոն, ներկայացում, «հանդարտ» թատրոն, տիգրան գյուլումյան, տեսանյութ, տեսանյութեր, մշակույթ , հեղինակներ
հայաստան, թատրոն, ներկայացում, «հանդարտ» թատրոն, տիգրան գյուլումյան, տեսանյութ, տեսանյութեր, մշակույթ , հեղինակներ
Բյուրականի սարերի գրկում իր տունն է գտել «ՀանդԱրտ» թատրոնը, որն իր ձևաչափով միակն է ոչ միայն Հայաստանում ու տարածաշրջանում, այլև աշխարհում։
«Ես զբաղվում էի մեկ այլ, այսպես ասած, բիզնեսով, միջոցառումներ կազմակերպող ընկերություն էի հիմնել՝ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, կորպորատիվներ և այլն, լավ թիմ էր հավաքվել։ Քովիդի ժամանակ ամեն ինչ փակվեց, մեր ընկերությունն էլ փակվելու վտանգի տակ հայտնվեց։ Հասկացա, որ ես այլևս դրանով չեմ ուզում զբաղվել, մասնագիտությամբ ռեժիսոր եմ, թեպետ մասսայական միջոցառումների կազմակերպման, անցկացման համար էլ ռեժիսուրա պետք է, բայց ես այլ բան էի ուզում։ Վաղուց մտքումս կար. Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքի հիման վրա փոքրիկ բեմականացում սարքեցի, հրավիրեցի տաղանդավոր դերասաններ Գրետա Մեջլումյանին և Արա Սարգսյանին, ասացի՝ գնանք մի գյուղ, բակում աթոռներ դնենք ու խաղանք։ Դե ինչ արվում էր, պիտի բացօթյա լիներ»,- պատմեց Տիգրանը։
Գյուղ գնացին, 70 աթոռներ դրեցին, սոցցանցերում գովազդ տեղադրեցին, կարճ ժամանակում տոմսերը սպառվեցին։ Մարդիկ գոհ տուն գնացին, առավոտյան Տիգրանն արթնացավ, ու սկսվեցին հեռախոսազանգերը․ մարդիկ հետաքրքրվում էին` հաջորդը երբ է լինելու։ Մի 10 օր հետո ևս մեկ ներկայացում, ու կրկին sold out։ Տոմսերը վերջացել էին, բայց մարդիկ զանգահարում, տոմս էին ուզում։ Աթոռների թիվն ավելացվեց, ներկայացումներն ավելի հաճախակի դարձան։
Հետո ծնվեց «Ցանկապատը», որը մինչ այսօր «ՀանդԱրտ»-ի խաղացանկի ամենաշատ խաղացված ներկայացումն է՝ շուրջ 200։ Ցանկապատին զուգահեռ թատերական տուն ունենալու անհրաժեշտությունն առաջացավ՝ էլի պրոբլեմից։
«Էդ ժամանակահատվածում մի տեղ պայմանավորվել էին, այդտեղ էինք խաղում, ու ներկայացումից 2 օր առաջ տարածքի տերը զանգեց, ասեց՝ գիտե՞ք` մեր տարածքը ուրիշ նպատակով տալիս ենք ուրիշին, էդ օրը ներկայացումը հանեք կամ էլ պետք է շատ գումար տաք, որովհետև էդ ուրիշը շատ գումար է տալիս։ Տոմսերը ծախել, վերջացրել էինք, դե ստիպված գնացի, շատ գումար տվեցի վարձակալության համար ու ասեցի՝ չէ, պետք է տարածք ձեռք բերել»,- պատմեց Տիգրանը։
Այդպես էլ 2024թ․ «ՀանդԱրտը» իր տունը գտավ Բյուրականի սարերի գրկում, դարձավ ստացիոնար թատրոն՝ հաստատուն ու հարստացող խաղացանկով։
Տիգրանը խոստովանում է՝ սկզբնական շրջանում ներկայացումների համար դերասան գտնելը հեշտ գործ չէր․ ոչ բոլորն էին կիսում Տիգրանի փորձարարական էնտուզիազմն ու ոգևորությունը, հավատում գաղափարի հաջողությանը։
«Երբ լսում էին առաջարկս, դերասաններ կային, որ զարմացած ու անհասկանալի հայացքով ինձ էին նայում, թե ինչ եմ ասում՝ «գի՞ժ է, մեզ որտե՞ղ է ուզում խաբել»։ Ես դա նորմալ եմ ընդունում, պրոֆեսիոնալ մարդիկ են, տեսնում են, որ մարդիկ շատ չեն գնում թատրոն, ու դու ասում ես՝ բեմի փոխարեն սարերում խաղանք։ Լսել եմ նաև պատասխան՝ «ես չոլի դերասան չեմ» և այլն, բայց դե այսօր նաև մարդիկ կան, սպասում են, թե երբ են «ՀանդԱրտ»-ում խաղալու հրավեր ստանալու»,- նշեց Տիգրանը։
Հայաստանի վաստակավոր դերասան Ջուլիետա Ստեփանյանն էլ ասում է՝ «ՀանդԱրտ»-ում խաղալու հրավերը սպասված էր։
«Գյուլումյանը զանգեց, հրավիրեց, ասաց՝ չգիտեմ, կհամաձայնես, թե կասես՝ «ես չոլի դերասան չեմ»։ Շատ եմ սիրում «ՀանդԱրտը», այստեղ ինձ զգում եմ ձուկը ջրում, կյանք և էներգիա է տալիս, ավելին՝ «ՀանդԱրտ»-ից հետո բեմում խաղալը չեմ պատկերացնում»,- ասում է դերասանուհին։
Պարզվում է՝ «ՀանդԱրտ»–ն իր ձևաչափով միակն է ոչ միայն Հայաստանում ու տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Շուտով միջազգային արտոնագիրն էլ կստանան։ Տիգրանն ասում է՝ աշխարհում շատ կան բացօթյա ներկայացումներ, բայց ստացիոնար թատրոն, ինչպիսին «ՀանդԱրտ»–ն է, չկա, բացի այդ, եթե բացօթյա ներկայացում է, ապա բաց տարածքում բեմ են տեղադրում ու խաղում, իսկ «ՀանդԱրտ»-ում տարածքը, միջավայրն օգտագործում են որպես դեկոր։
«Մասնագետներն իրենք որակեցին «ՀանդԱրտ»–ը թատրոնի և կինոյի միքս»,- ասում է Տիգրանը։
Ագնեսա Շահնազարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը
Արծրուն Հարությունյան
Ագնեսա Շահնազարյան
Լուիզա Ղամբարյան
«Լոռեցի Սաքո» ներկայացման փորձ
Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը
Լուիզա Ղամբարյան
«Նռնենի» ներկայացման դերասանները
Ագնեսա Շահնազարյանն ու Ջուլիետա Ստեփանյանը
Արծրուն Հարությունյան
Ագնեսա Շահնազարյան
Լուիզա Ղամբարյան
«Լոռեցի Սաքո» ներկայացման փորձ
Ագնեսա Շահնազարյանն ու Լուիզա Ղամբարյանը
Լուիզա Ղամբարյան
«Նռնենի» ներկայացման դերասանները
Եթե նախկինում միայն շաբաթ, կիրակի օրերին էին ներկայացումները, ապա հիմա շաբաթական մի քանի անգամ, ամսական ներկայացումների թիվն անցել է 20-ը։ 2024թ․ «ՀանդԱրտ»–ն ունեցավ 18 հազար հանդիսատես, 2025-ին՝ շուրջ 56 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ արդեն շուրջ 48 հազար։ Մարդիկ սիրել են այն անմիջականությունն ու անկեղծությունը, որ այստեղ են զգում։ «ՀանդԱրտ»–ը ևս մի սկզբունք ունի՝ սա հայկական թատրոն է, որտեղ միայն հայկական ստեղծագործություններ են լինելու։
«ՀանդԱրտ»–ն առաջին հերթին թատրոն է, բայց նաև մշակութային այգի, էկոհամակարգ, որտեղ կազմակերպվում են համերգներ, պոեզիայի երեկոներ։ Տիգրանի մեծ նպատակն է այստեղ հայկական խաղերի փառատոն կազմակերպել։ Այս տարիների ընթացքում շուրջ 1800 հայկական ժողովրդական խաղեր է հավաքագրել, ուսումնասիրել։ Գաղափարները շատ են, տարածքը՝ կա, հանդիսատեսը՝ պատրաստ նորին։ «ՀանդԱրտ»–ը կարծրատիպեր է կոտրում ու հայտարարում՝ իսկ ո՞վ է ասում, թե ժամանակակից հասարակությունը թատերասեր չէ, շաբաթներ առաջ sold out-ն էլ է հնարավոր, մի ներկայացումը մի քանի անգամ դիտելն էլ, ուղղակի պետք է հասնել մարդու սրտին, հոգուն, որը ծափերը ոչ թե ուղղակի հնչեն, այլ պայթեն։