18:13 01.08.2026 (Թարմացված է: 18:14 01.08.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանում Կիևյան կամրջի տակ 53-ամյա կնոջ մարմին են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, ժամը 15։20-ի սահմաններում։
«Իրավապահները դեպքի վայրում գործողություններ են կատարել։ Մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է»,– գրել է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։