Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել

Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է: Երաշտի պատճառով Ֆրանսիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել։

Ֆրանսիայի հարավ-արևելքում կրկին անտառային հրդեհ է բռնկվել: Տեղական իշխանությունները իրավիճակը որակում են «շատ լուրջ», և Վար դեպարտամենտի 2500 բնակիչ տարհանվել է:

Անտառային հրդեհները շարունակվում են Թուրքիայի Այդըն և Բալըքեշիր նահանգներում՝ ուժեղ քամիների պատճառով: Անթալիայում և Մուղլայում՝ հայտնի զբոսաշրջային վայրերում, հրդեհները զսպվել են։

Հունաստանում հրդեհների հիմնական կիզակետը մնում է Արևմտյան Ատտիկա շրջանը: Այնտեղ արդեն այրվել է ավելի քան 100 տուն։

Հունգարիայում Պակշի ատոմակայանը կարող է ամբողջությամբ փակվել առաջիկա օրերին ջերմային ալիքների պատճառով: Պատճառը Դանուբի ջրի ցածր մակարդակն է, որն օգտագործվում է ռեակտորները սառեցնելու համար։

Ռումինիան կփակի Չերնավոդայի ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորը. Դանուբի ջրի մակարդակը նվազել է տասնամյակների ընթացքում ամենացածր մակարդակին (առաջին ռեակտորը փակվել էր ավելի վաղ նույն պատճառով)։

Շոգի պատճառով եվրոպական ընկերությունները շտապ վերանայում են չափորոշիչները և հարմարեցնում տրանսպորտային և գործարար ենթակառուցվածքները։ Օրինակ՝ Օսլոյում նրանք սկսել են ջուր ցողել օդանավակայանի ասֆալտի վրա։

Leave a comment